Սահմանադրական դատարանում արդեն 6-րդ օրն է շարունակվում է 7 ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքների քննությունը` նրանք վիճարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը եւ պահանջում են անվավեր ճանաչել արդյունքները։
Գործով որպես երրորդ կողմ՝ դատավարությանը մասնակցում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչն, ըստ իրավաբանների, օրենքի խախտում է: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ՔՊ-ի ներկայացուցիչներն են ՍԴ-ում:
Հիմնական պատասխանողը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է (ԿԸՀ), իսկ որպես համապատասխանողներ ներգրավված է Ներքին գործերի նախարարությունը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն: Հակակոռուպցիոն կոմիտեի դիրքորոշումը ներկայացնում է ՀԿԿ նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը, որը Բարձր դատարանում իշխանական մյուս պաշտոնատար անձանց պես աչքի է ընկնում ոչ թե պրոֆեսիոնալիզմով ու քաղաքական հայտարարություններով, այլ նաեւ ծառայողական խայտաբղետ համազգեստներով՝ տպավորություն թողնելով, որ եկել է մոդա ցուցադրելու։
ՀԿԿ-ն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան օրը մի համազգեստով է գալիս Բարձր դատարան՝ մի օր սպիտակ, մի օր երկնագույն: Իսկ ամփոփիչ ելույթների օրն՝ առավել խիստ՝ սեւ գույնի երկարաթեւ համազգեստով։