Բրիտանական արտաքսված արքայազն Էնդրյուն իր սպասարկող անձնակազմից խնդրել է իր մոտ ուղարկել վամպիր, որն իր միջից կկլանի ողջ արքայական արյունը։ Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը։ Համաձայն հաղորդման, սկանդալային այդ արտահայտությունը տիտղոսազուրկ արքաեղբայրը ասել է այն բանից հետո, երբ նրա առաջ դրվել է պահանջ, որ պետք է հեռանա «Ռոյալ Լոջ» կեցավայրից, որը գտնվում է Վինձորյան դղյակի մոտ եւ տեղափոխվի Սանդրիգհամ կալվածքում գտնվող համեստ քոթեջ։ Նա կարգադրել է նաեւ, որ սպասավորները իրեն դիմեն նախկին տիտղոսով, որից զրկվել էր Չարլզ 3-րդի հրամանով։ Երբ լսել է առարկություններ, հայտարարել է, որ իրենն է պնդելու, քանի դեռ իր մոտ վամպիր չեն ուղարկել, որն իրենից կկլանի ողջ արքայական արյունը։
Հայտնի է նաեւ, որ երբեմնի արքայազնը նամակ է ուղարկել իր Բեաթրիս եւ Եվգենյա դուստրերին, որում խնդրել է, որ «գլուխները բարձր պահեն ու պաշտպանեն Յորքերի տան պատիվը»։ Հոդվածում ասում է, որ Էնդրյուն իրեն համարում է «քավության նոխազ» եւ մեղադրում է թագավոր եղբորը՝ լիազորությունների վերազանցման մեջ։ Նա պահանջել է փոխհատուցում՝ «Ռոյալ Լոջից» հեռանալու դիմաց։ Զուգահեռաբար՝ Չարլզ 3-րդի հետ հանդիպում կազմակերպելու փորձերը մնում են անհաջող։