Քաղաքականություն

Հետաձգված սուբվենցիոն ծրագրերն այնքան շատ են, որ խուսափում են տեղեկատվություն տալուց

Հետաձգված սուբվենցիոն ծրագրերն այնքան շատ են, որ խուսափում են տեղեկատվություն տալուց

Հունիսի 22-ին տեղեկատվական հարցում եմ արել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին․ «2026թ․ փետրվարի 12-ին կառավարության որոշմամբ` մարզպետների աշխատակազմերին թույլատրվել է 2022- 2025 թվականներին հավանության արժանացած և համայնքապետարանների հետ կնքված ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի պայմանագրերում կատարել փոփոխություններ և դրանց ժամկետները երկարացնել մինչ 2027թ․ հունիսի 30-ը։ Այդ որոշմամբ քանի՞ ծրագրի իրականացումն է հետաձգվել, որքա՞ն է դրանց ֆինանսավորման ընդհանուր չափը»։

Նախարարին նաև հիշեցրել եմ, որ 2026թ․ մարտի 5-ին և մարտի 12-ին իրեն ուղարկած տեղեկատվական հարցումներիս մեջ եղել է այդ հարցը, սակայն դրան, ըստ էության, չեն պատասխանել։

ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը պատասխանել է․ «2022-2025թթ․ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի ցանկերը տեղադրված են ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքում hhtps//mtad.am/pages/subvention հղմամբ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք՝ քանի որ սուբվենցիոն ծրագրերը բազմաթիվ են, ինչպես նաև ՏԿԵ նախարարությունը սուբվենցիոն պայմանագրերի կողմ չի հանդիսանում, ուստի հնարավոր չէ տրամադրել մինչև 2027թ․ հունիսի 30-ը հետաձգված ծրագրերի հստակ ցանկը և ֆինանսավորման ընդհանուր չափը»։

Եթե ՏԿԵ նախարարությունը չունի այդ տեղեկատվությունը, էլ ինչո՞ւ է կոչվում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախախարություն։ Կարծում եմ, որ այդ նախախարությունն ունի հետաձգված սուբվենցիոն ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվություն, սակայն քանի որ հետաձգված ծրագրերը շատ շատ են, նախարարությունը խուսափում է այդ մասին տեղեկատվություն տրամադրելուց։

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image