Հարցազրույց

«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը

«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը

«Հրապարակի» զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Լուիզա Սարգսյանն է:

- Երկուշաբթի երեկոյան ոչ միայն Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, այլեւ նրան պատկանող կենդանիներին քնեցրին եւ տարան Երեւանի կենդանաբանական այգի: Քննչական կոմիտեն ասաց, որ կենդանիներն իրեղեն ապացույց են համարվում, իսկ հանրությունը շոկահարվել է այն փաստից, որ Նիկոլ Փաշինյանն անգամ կենդանիներից է վրեժ լուծում: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը քնից չի արթնացել: Ուզում ենք հասկանալ` այդ կենդանիներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Ի՞նչ հիմքով են պահվել դրանք Ծառուկյանի տանը, եւ ի՞նչ հիմքով են կենդանիներին քնեցրել ու առեւանգել:

- Ամեն ինչն էլ օրինական է եղել, կենդանիները նույնպես օրինական են եղել` թղթաբանությամբ եւ ամեն ինչով: Ուղղակի աղմուկ բարձրացրին, համացանցը սկսեց քննարկել նաեւ այդ հարցը, սակայն ամենացավալի փաստերից մեկն այն է, որ Հայաստանում այսօր տասը հազար մարդ արթնացավ եւ աշխատանքի չգնաց: Մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց վիճակը: Մարդիկ գործազուրկ դարձան: Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր գործարանները փակված են, մի խոսքով` ամենուր ապօրինություններ են: Ինչ վերաբերում է կենդանիներին, կենդանիները շատ ճիշտ պայմաններում են պահվել, ոչ մի խնդիր չի եղել նաեւ այս հարցում:

- Այդ դեպքում ո՞րն է կենդանիներին թիրախ դարձնելու պատճառը: Անգամ կենդանիների խրտվիլակներն առգրավվեցին:

- Այս ամբողջ պրոցեսի ժամանակ այնքան շատ են թիրախավորումները եղել, որ դրանք հաշվել հնարավոր չէ: Թիրախավորվում են բոլորը եւ ամեն ինչ: Քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոսում էր ավելի լավ Հայաստանի մասին, ասում էր, որ պետք է մեգանախագծեր կյանքի կոչել, որ պետք է նոր աշխատատեղեր ավելացնել, հայ մարդու համար պետք է բարեկեցիկ կյանք ապահովել, որպեսզի մարդիկ լավ ապրեն, լավ վարձատրվեն, ընտանիք պահեն, այսօր փաստացի այս ամենի փոխարեն տասը հազար քաղաքացի գործազուրկ է մնացել: Մենք դատարանի բակում կանգնած ենք, մեզ հետ են նաեւ բազմաթիվ գործազուրկ դարձած քաղաքացիներ, քիչ առաջ մի քանի տղամարդ պատմում էին, որ ունեն վեց-յոթ անձից բաղկացած մեծ ընտանիք, եւ իրենք են ընտանիքի միակ կերակրողը, ընտանիքին կերակրել են գործարանում աշխատելով, սակայն այսօր չունեն աշխատանք եւ կանգնել են փաստի առաջ:

- Օրինակ, նույն «Մուլտի վելնես»-ում մարդիկ աբոնեմենտներ են վերցրել, վճարել են մեծ գումարներ, հիմա մարդկանց զրկում են իրենց վճարած գումարի դիմաց մարզվելուց: Կամ` Օլիմպավանում:

- Ոչ միայն «Մուլտի վելնես»-ում, այլեւ` Օլիմպավանում տարբեր սպորտսմեններ պարապելիս են եղել, ի դեպ` խոսքը ոչ միայն հայ սպորտսմենների մասին է, այլեւ` օտարազգի: Ի վերջո, մարդիկ օլիմպիական մրցումների են պատրաստվում, մարզվում են եւ այլն, սա արդեն միջազգային մակարդակի խնդիր է: «Մուլտի վելնես»-ում մարզվելու համար էլ մարդիկ գումարներ են վճարել` մեկ-երկու տարվա համար, որպեսզի մարզվեն: Ես չեմ կարող իրավապահների այս գործելաոճին գնահատական տալու համար խոսքեր գտնել:

- Ի դեպ, խուզարկության ժամանակ Գագիկ Ծառուկյանի դուստրերին թույլ չէին տալիս մտնել հայրական առանձնատուն: Ինչո՞ւ, ի՞նչ հիմքով:

- Ծառուկյանի դուստրերը երեկ ամբողջ խուզարկության ընթացքում` 12 ժամ մեզ հետ միասին դրսում էին: Քանի անգամ մոտեցանք, խնդրեցինք, ասելով, որ դա իրենց հայրական տունն է, սակայն ոչ մի կերպ նրանց ներս մտնել չթողեցին: Անգամ այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ առանձնատնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան իրենց հորը: Պատճառաբանություն չկար, չի կարելի, եւ վերջ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image