Միջազգային

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին

Ուկրաինայի զինված ուժերում կգործեն երեք տեսակի պայմանագրեր, որոնցից յուրաքանչյուրը սահմանափակ տևողությամբ են և դադարեցման հստակ պայմաններով։

Նախատեսվում է նաև զինծառայողների աշխատավարձերի զգալի բարձրացում և օտարերկրացիների հավաքագրում։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ թիկունքում ծառայողները կստանան առնվազն 30,000 գրիվեն (մոտավորապես 580 եվրո), մինչդեռ առաջնագծում ծառայողները՝ միջինում 300,000 գրիվեն (մոտավորապես 5,800 եվրո), իսկ «ուկրաինացի մարտական ​​հրամանատարների վարձատրությունը կավելանա»։

«Ես շնորհակալ եմ խորհրդարանականներին, ովքեր հաստատել են մեր պաշտպանությունն ամրապնդելուն ուղղված բյուջետային փոփոխությունները։ Ես շնորհակալ եմ մեր գործընկերներին, որոնք օգնում են մեզ», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Պայմանագրերը նաև հստակ կսահմանեն դրանց տևողությունը՝ 10 ամիս, 14 ամիս կամ 24 ամիս։ «Նախարարների կաբինետը կհաստատի կոնկրետ մեխանիզմ, և առաջին նոր լրացուցիչ վճարումները պետք է սկսվեն արդեն հունիսին», - ընդգծել է Զելենսկին՝ հավելելով, որ ինքը հրամայել է ավելացնել հավաքագրման մեխանիզմների թիվը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image