Քաղաքականություն

Ինչ սկզբունքով են ընտրել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին

Ինչ սկզբունքով են ընտրել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին

Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքից առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է իրենց նախընտրական թիմի ձևավորման սկզբունքները։

Նրա խոսքով՝ կուսակցության ցուցակում ընդգրկված են փորձառու և մասնագիտական հմտություններով աչքի ընկնող անձինք, որոնց գործունեությունը կասկածի տեղիք չի տալիս։ Միքայելյանը շեշտել է, որ իրենց համար առաջնային են թեկնածուների անցած ճանապարհն ու մասնագիտական կարողությունները։

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե ցուցակում կան նախկին իշխանությունների ժամանակ քաղաքականությամբ զբաղված գործիչներ, նա նշել է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր անցյալը, և դա անխուսափելի է քաղաքական դաշտում։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ «մաքուր էջով» նոր մարդկանց ներգրավելը միշտ չէ, որ իրատեսական է, ուստի կարևոր է ընտրել փորձառու մասնագետների, որոնք կարող են նպաստել երկրի զարգացմանը։

Միքայելյանը նաև ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժը դիրքավորվում է որպես հայամետ կուսակցություն և մտադիր է գործել բացառապես Հայաստանի շահերից ելնելով՝ հակադրելով իրենց մոտեցումները գործող իշխանությունների քաղաքականությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image