Միջազգային

Ողբերգական ավիավթար․ զոհեր կան

Ողբերգական ավիավթար․ զոհեր կան

Հաիթիի Tele Patriarche ռադիոկայանի փոխանցմամբ՝ Բահամյան կղզիներում Flamingo Air Cessna 402 թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով տասը մարդ է զոհվել։

Ողբերգությունը տեղի է ունեցել կղզու Նորթ-Անդրոս շրջանում։ Ինքնաթիռում գտնվող ինը մարդ տեղում մահացել է, ևս մեկը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Նշվում է, որ Cessna 402-ը ներքին չվերթ էր իրականացնում մայրաքաղաք Նասաուի (Լինդեն Փինդլինգի միջազգային օդանավակայան) և Սան Անդրոս օդանավակայանների միջև։

Բահամյան կղզիների ավիացիայի նախարարությունն ավիաընկերության թռիչքները դադարեցրել է մինչև հետաքննության ավարտը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...

×
Gallery Image