Սպորտ

Դարձել է Աշխարհի առաջնության ռեկորդակիր

Դարձել է Աշխարհի առաջնության ռեկորդակիր

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ, հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը /27 տարեկան, 201 օրական/ ով Աշխարհի առաջնություններում քսան հանդիպման է մասնակցել։ Այս մասին հայտնում է Squawka-ն։ Մբապեն խաղադաշտ է դուրս եկել Մարոկոյի հետ ֆրանսիական հավաքականի՝ ԱԱ քառորդ եզրափակչում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նախորդ 19 հանդիպումներին նա աչքի է ընկել 19 գոլով եւ հինգ արդյունավետ փոխանցումներով։ Առաջին անգամ Մբապեն Մունդիալի խաղերին մասնակցել է 2018 թվականին։ Ֆրանսիայի հավաքականի կազմում նա մասնակցել է ընդհանուր առմամբ 103 հանդիպման, խփել է 63 գոլ, կատարել 42 արդյունավետ փոխանցում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image