Հասարակություն

Նման խայտառակ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանությունը լեգիտիմ չէ, և չի կարող երկար իշխանավարել

Նման խայտառակ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանությունը լեգիտիմ չէ, և չի կարող երկար իշխանավարել

2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրություններն անցկացվեցին վարչական ռեսուրսի համատարած կիրառման, պետական տեռորի, աղաղակող ընտրախախտումների աննախադեպ պայմաններում։

Ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու փոխարեն գործող վարչախումբը դրանք վերածեց ատելության խոսքի տարածման, համատարած բռնաճնշումների ու ձերբակալությունների։

Ընտրությունների հրապարակված արդյունքները համատարած կեղծվել են և չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտություն։

Վարչախմբի ցինիկ և հակաօրինական գործողությունները քարոզարշվի ընթացում, բացահայտ միջամտությունը ընտրություններին և դրանց հաջորդող գործընթացներին բավարար են ազդարարելու, որ հունիսի 7-ի ընտրությունները ոչ լեգիտիմ են։

Ուստի, այս ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինական։
Բնականաբար, մենք կանխատեսում և զգուշացնում էինք նման զարգացումների մասին։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ կոչ էր արել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր ուժերին մի կողմ դնել կուսակցական, անձնական շահերը և շարժվել բացառապես ընդդիմադիր ձայների կոնսոլիդացման տրամաբանությամբ։

Մենք հորդորում էինք մեր գործընկերներին իրենց ընտրաձայները միավորվել ընդդիմադիր 3 հիմնական ուժերի շուրջ՝ բացառելու հայադավ իշխանության վերարտադրությունն ու ձայների փոշիացումը։
Ցավոք, ընդդիմադիր հատվածի ամբողջական համախմբումը չստացվեց։

Որոշ ուժեր չկարողացան հաղթահարել սեփական ամբիցիաներն ու ակամա նպաստեցին ընդդիմադիր ձայների փոշիացմանը։

Այնուհանդերձ, նման խայտառակ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանությունը ոչ միայն լեգիտիմ չէ, այլև չի կարող երկար իշխանավարել։

Հայաստանի Հանրապետության ապագան պետք է կառուցվի օրինականության, արդարության և ազգային համախմբման սկզբունքների վրա։ Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և շարունակելու ենք քաղաքական պայքարը հանուն Հայկականության։

Ուժը միասնության մեջ է։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image