Միջազգային

Իսրայելը մտադրվել էր սպանել Իրանի պաշտոնյաներին

Իսրայելը մտադրվել էր սպանել Իրանի պաշտոնյաներին

Իրանի հետ բանակցությունների ընթացքում ամերիկացի պաշտոնյաները կասկածել են, որ Իսրայելը կարող է մահափորձ կազմակերպել Թեհրանի հիմնական ներկայացուցիչների՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆի դեմ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը Իսրայելը համարել է իր ռազմավարության մի մասը հակամարտության սկզբից ի վեր։ Սակայն բանակցությունների ընթացքում Վաշինգտոնի մտահոգությունները մեծացել են, և ԱՄՆ-ն, ըստ Times-ի աղբյուրների, զգուշացրել է իրանական կողմին հնարավոր սպառնալիքի մասին և կոչ արել ուժեղացնել անվտանգության միջոցառումները։

Ըստ թերթի՝ Արաղչին և Ղալիբաֆը ԱՄՆ-ի հետ հրադադարի և խաղաղության բանակցությունների հիմնական մասնակիցներն էին։

Աղբյուրները նաև պնդում են, որ Ղալիբաֆը ապրիլին պետք է հանդիպեր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Սակայն իրանական կողմը վախեցել է հնարավոր մահափորձից և միջնորդների միջոցով Վաշինգտոնից երաշխիքներ էր խնդրել, որ Իսրայելը նման գործողություններ չի ձեռնարկի։

Ըստ New York Times-ի՝ պակիստանյան կործանիչները անվտանգության համար ուղեկցում էին իրանական ինքնաթիռը։ Վերադարձի չվերթի ժամանակ, ըստ աղբյուրների, եղել է իսրայելական հարձակման սպառնալիք, ինչը ստիպել է ինքնաթիռին կատարել արտակարգ վայրէջք, որից հետո պատվիրակությունը շարունակել է իր թռիչքը ցամաքով։

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image