Հասարակություն

«Հրապարակ». Տավուշի գյուղերից հեռանում են

«Հրապարակ». Տավուշի գյուղերից հեռանում են

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից գաղթը շարունակվում է։ Քանի որ Ռուսաստանում պատերազմ է, գաղթողներն այժմ չեն կարող մեկնել Ռուսաստան, հիմա էլ «գաղթում են» դեպի մայրաքաղաք, հիմնականում բնակություն են հաստատում Երեւանում, մայրաքաղաքի մոտակա բնակավայրերում։

Չնայած գյուղերում որոշ ծրագրեր են իրականացվում, ճանապարհներ են ասֆալտապատվում, տուֆապատվում, պետական աջակցությամբ տներ են կառուցվում եւ այլն, սակայն գյուղացիների մեծ մասը եկամտի կայուն աղբյուր չունի` դա է մարզից մայրաքաղաք քոչելու պատճառը։ Կարկտահարությունը, երաշտը, ոռոգման ջրի բացակայությունը գյուղատնտեսությունը ոչ շահութաբեր են դարձրել, որից ստացած եկամտով հնարավոր չէ այլեւս գոյատեւել, ուստի շատ գյուղացիներ ստիպված փոխում են իրենց բնակավայրը` գալիս են Երեւան, որ աշխատանք գտնեն եւ կարողանան գոյատեւել, թեկուզ վարձու բնակարաններում ապրելով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image