Միջազգային

Մելոնին հետապնդու՞մ է․ Թրամփն էլի ծաղրել է Իտալիայի վարչապետին (լուսանկար)

Մելոնին հետապնդու՞մ է․ Թրամփն էլի ծաղրել է Իտալիայի վարչապետին (լուսանկար)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր «Truth» սոցիալական ցանցի էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա կանգնած է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կողքին, կից գրառում անելով․ «Այստեղ անհրաժեշտ է մերձեցումն արգելող դատական որոշում»։

Այսպես կոչված արգելող դատական վճիռը հետապնդողների նկատմամբ կիրառվող միջոց է. դատարանի որոշմամբ՝ խախտողից պահանջվում է որոշակի հեռավարություն պահպանել այն անձից, որը դարձել է սևեռուն ուշադրության թիրախ։

ԱՄՆ նախագահը հեգնանքով խաղարկել է լուսանկարում Մելոնիի դեմքի արտահայտությունը։

Հայտնի է, որ այս առաջնորդների միջև հեռակա բանավեճ է ընթանում․ Թրամփն առաջինն է սկսել քննադատել, հաճախ հեգնել Իտալիայի վարչապետին։

Այս միջազգային սկանդալն արդեն մեծ աղմուկ է հանել․ Հռոմում բավականին կոշտ են հակադարձել ԱՄՆ նախագահի վիրավորական արտահայտություններին։

Открыть фото

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image