Հասարակություն

Կիրանցի պատը դարձրել է զբոսաշրջության վայր 

Կիրանցի պատը դարձրել է զբոսաշրջության վայր 

Ազգային ժողովն այս տարվա ամանորյա միջոցառումը կազմակերպել էր Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար մեկնում է Կիրանց եւ Կիրանցի պատը որպես ձեռքբերում է ներկայացնում: Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանից հետաքրքրվեցինք` խորհրդարանի ղեկավարն ի՞նչ միջոցառում էր անում գյուղում, տեղացիներն ինչպե՞ս են ընդունել այդ մանկական միջոցառումը, ովքե՞ր են ներկա եղել: Նազարյանն ասաց. «Ուզում են մարդկանց համոզել, որ մենք Կիրանցում երջանիկ ենք, որ ուրախ ենք, բայց իրականում բոլորդ էլ գիտեք, թե ինչ է կատարվում, եւ մարդիկ ինչ են զգում: Նիկոլ Փաշինյանը Կիրանցի պատը դարձրել է զբոսաշրջության վայր` անամոթաբար: Գալիս է այստեղ թիկնապահներով, ոչ ոք նրան չի տեսնում: Միջոցառմանը ես չեմ տեսել կառավարության անդամների: Ասում են, որ քաղաքացիական հագուստով ուժայիններ են եղել: Գիտեք ի՞նչն է խնդիրը․ եթե նման միջոցառումներ կազմակերպեն առանց քաղաքական ենթատեքստի, սպասելիքների, վատ բան չկա այդտեղ, բայց որ գիտես՝ ինչի համար են այդ ամենն անում, զայրանում ես: Իրականում այնպես չէ, որ մարդիկ գրկաբաց ընդունում են սրանց, չէ: Դպրոցից մի քանի ուսուցիչ է մասնակցել, մի քանի ծնող, շատերն էլ չեն մասնակցել: Մարդիկ բացարձակապես հիացած չեն իշխանություններով: Ամեն մեկն ապրում է իր առօրյա կյանքով` ամեն ինչից հիասթափված»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image