ՀՅԴ Գյումրու գրասենյակում քիչ առաջ ավարտվել են իրավապահների կողմից իրականացվող խուզարկությունները։ Մեր տեղեկություններով՝ գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները գրասենյակից առգրավել են համակարգիչներ և տարբեր փաստաթղթեր։Ինչպես ասացին գրասենյակի աշխատակիցները, ակնհայտ է, որ գործող իշխանությունը պարզապես չի մարսում երեկ տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» նախաձեռնության բազմամարդ ու տպավորիչ հանրահավաքը և անցել է ըննդիմությաբ նկատմամբ բացահայտ ճնշումների։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները նմանատիպ բռնաճնշումներ և խուզարկություններ են իրականացնում հանրապետության ողջ տարածքով՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։