Քաղաքականություն

Երեկ առաջին անգամ հանրահավաքից վերադարձա տուն առանց հիասթափության

Երեկ առաջին անգամ հանրահավաքից վերադարձա տուն առանց հիասթափության

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը անդրադարձել է նախընտրական զարգացումներին՝ նշելով, որ անկախ տարբեր գնահատականներից՝ առաջիկա օրերին կարևոր է պահպանել ակտիվությունն ու կենտրոնանալ ընտրություններին մասնակցության վրա։

Մկրտչյանի խոսքով՝ մինչև ընտրությունները մնացել է ընդամենը երեք օր, և այդ ընթացքում անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները մասնակցեն քվեարկությանը։

Ռեժիսորը նաև նշել է, որ վերջին հանրահավաքից հետո առաջին անգամ տուն է վերադարձել առանց հիասթափության և այն զգացողության, թե կուտակված էներգիան կարող է անարդյունք վատնվել։ Նրա գնահատմամբ՝ հասարակության մեջ նկատվում է վստահության աճ, և շատերն են կիսում այն համոզմունքը, որ երկրում կարող են լուրջ քաղաքական փոփոխություններ տեղի ունենալ։

«Երեկ առաջին անգամ հանրահավաքից վերադարձա տուն առանց հիասթափության, առանց ներքին զգացողության, որ կուտակված էներգիան վարի են տալու ու, որ ամեն ինչ կտապալվի: Ու ես միակը չեմ այդ զգացողությունով»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image