Միջազգային

Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին

Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին

Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մեր երկրների միջև հարաբերությունները արագ են զարգանում, և մենք շատ ուրախ ենք դրա համար», - նշել է Պուտինը հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև շփումները դադարել են լինել «զուտ ձևական» և «անընդհատ համալրվում են նոր իմաստով»։

Ֆիդանը, իր հերթին, Պուտինին փոխանցել է Էրդողանի «ամենաջերմ ողջույնները»։

Նա նշել է, որ թե՛ տարածաշրջանը, թե՛ աշխարհը ներկայումս ունեն «շատ խիտ օրակարգ», և Ռուսաստանի փորձը մեծ նշանակություն ունի։

Ավելի վաղ Մոսկվա կատարած այցի ժամանակ Ֆիդանը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Թուրք նախարարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում կամ հարթակ տրամադրել բանակցությունների համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image