Հասարակություն

Այդ տեքստը Նարեկ Մկրտչյանն է գրել՝ բամբասկոտ պառավի պես

Այդ տեքստը Նարեկ Մկրտչյանն է գրել՝ բամբասկոտ պառավի պես

«Հրապարակի» զրուցակիցը Վրթանես քահանա Բաղալյանն է։

- Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հրապարակային գրությամբ ներկայացրել է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքում առկա խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը և պարզաբանում՝ ինչու է միացել եկեղեցական բարենորոգման օրակարգին։ Նա 11 կետից բաղկացած պատճառներ է մատնանշել, թե ինչու են միացել Փաշինյանին եկեղեցին «բարենորոգելու» ծրագրին, այդ ամենում մեղադրելով Վեհափառին և այլ եկեղեցականներին։ Ծանո՞թ եք այդ հայտարարությանը։ Այն ինչի՞ մասին է՝ ըստ Ձեզ։

- Այո․ քիչ առաջ ընթերցեցի այդ անամոթ հայտարարությունը, այդ տեքստը ոչ թե Հովնան սրբազանն է գրել, այլ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Ուղղակի համոզված եմ դրանում։ Հերթական նիկոլական անլուրջ թիրախավորման փորձն է եկեղեցուն։ Նստել են Նարեկ Մկրտչյանի հետ միասին և այլ անլուրջ տեքստը գրել են, գուցե նրանց օգնել է նաև Լիլիթ Մակունցը։ Մի խոսքով՝ իրենց վարչապետի հանձնարարությամբ հերթական անլուրջ քայլն են արել։ Նարեկ Մկրտչյանը լավ կանի իր եղբոր մասին մտածի, ով կրիմինալ պատմությունների մեջ է Փարաքարում․․․․ այսինքն սրանք կարող են ամեն տեսակի կրիմինալի մեջ լինել, սակայն եթե նիկոլական են, ուրեմն ամեն ինչ իրենց կարելի է, բամբասկոտ պառավի պես հերիք է բամբասեն, եթե ուզում են եկեղեցին բարենորոգել, ապա այդ կեղծ բարենորոգիչները լավ կանեն մեղքերի թողություն կատարեն։ Դատաստանի ժամին նրանք պատասխան են տալու անպայման իրենց երախտամոռության համար։ Եկեղեցին շատ մեծ բան է արել նրանց համար, եթե նրանք անգամ իզուրու չեն դա գնահատել, ապա էլ ի՞նչ բարենորոգման մասին են խոսում։ Հովնան սրբազանը թող իր կյանքը բարենորոգի ու իր գործած մեղքերի համար գնա մեղքերի թողություն կատարի։ Խոսքը թե նախկինում գործած բազմաթիվ մեղքերի մասին է, թե այսօրվա։ Իրենց սրբի տեղ դրած ուրիշների աչքի շյուղն են փնտրում, իրենց աչքի գերանը թողած։ Վեհափառը հարյուր գլուխ իրենցից բոլորից լավն են ու բարձր, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Վեհափառի մարդկային որակները շատ մեծ են, նրա թերությունները փորձում են ուռճացնել, իսկ նրա առավելությունները, թե ինչեր է արել իրենց համար, ուրանում են նենգաբար։ Ուղղակի ամոթ է։

- Փաշինյանի կողմն անցած հոգևորականները մեզ հետ զրույցներում պնդում են, որ Վեհափառը եկեղեցում վախի մթնոլորտ է ստեղծել, չարություն ու ագրեսիա է տարածում և այսպես շարունակ։

- Վեհափառը բարության, մարդասիրության, ողորմածության դասական օրինակ է։ Նրա նման բարձր արժեքներ կրող մարդ շատ քիչ կա մեր իրականության մեջ։ Նրանք անգամ չեն կարող մոտենալ այդ հատկանիշներին։ Թեթևակի սրտի տագնապ էի ունեցել, Վեհափառը տասը անգամ զանգարաեց հիվանդանոց, հետաքրքրվեց, իր աջակցությունն ու օգնությունը հայտնեց ինձ։ Եվ նույնը արել է բոլորի համար, չկա մեկը, ով այդ ուշադրությունից անմասն մնացած լինի։ Նրա անձնական օրինակը մեզ ոգեշնչել է դեռ ուսանող տարիներից։ Ոմանք ընկած ձվի մեջ մազ են փնտրում, բայց Վեհափառը եկեղեցին կարողանում է ղեկավարել շատ ավելի ժողովրդավար մեթոդներով, քան այս իշխանությունը։ Բայց եկեղեցին այնպիսի կառույց է, որ կարող է և չլինեն ժողովրդավար, սակայն 100 անգամ ավելի ժողովրդավար է, քան Փաշինյանի կառավարությունը։ Ինչպե՞ս կարող է մի իշխանություն լինել ժողովրդավար, եթե վարչապետն ասում է, որ կառավարությունն ինքն է։ Ես այսքան տարում երբեք նման բան եկեղեցում չեմ տեսել։ Վեհափառին հնազանդվել ենք հարգանքից դրդված, երբեք նա մեզ չի վախեցրել։ Ի վերջո նա չունի այն ոստիկանական լծակները, որն ունի Փաշինյանը։ Վերջին զավեշտն էլ այն է, որ Գևորգ սրբազանը դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ։ Այն դեպքում, երբ ինքը եպիսկոպոս է դարձել նույն այդ Վեհափառի շնորհիվ։ Թեմակալ առաջնորդները միշտ էլ նշանակվել և պաշտոնանկ են արվել Վեհափառի առաջնորդությամբ։ Բայց եթե նրան ոչ մեկը չի ուզում տեսնել, ինչո՞ւ է կառչել պաշտոնից, միթե՞ միայն ոստիկաններով շրջապատված լինելը մարդուն կարող է թույլ տալ, որ առանց խղճի խայթի նման քայլերի գնալ։ Թող գնան Բենթլի քշողի և օֆշորի մեջ թաթախվածի հետ պայքարեն, սուրբ են դարձել այսօր։ Տգետ են նրանք, անօրեն, դրա համար էլ հասարակությունը հիասթափված է նրանցից։ Չեն ուզում թոշակառուի թոշակը բարձրացնել, սակայն միլիարդների ինքնապարգևատրվում են։ Սա է նրանց պատկերացրած բարենորոգումը․․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image