Այլ

Ողբերգական դեպք չինական ածխահանքերից մեկում․ կան տասնյակ զոհեր

Ողբերգական դեպք չինական ածխահանքերից մեկում․ կան տասնյակ զոհեր

Առնվազն 82 մարդ է զոհվել Չինաստանի Շանյսի նահանգի ածխահանքում տեղի ունեցած գազի պայթյունից։ Ողբերգական այս դեպքի մասին հայտնում է «Xinhua» լրատվական գործակալությունը։ Եւս ինը մարդ համարվում է անհետ կորած։ Պատասխանատու բոլոր պաշտոնյաները եւ աշխատակիցները վերցվել են ոստիկանական հսկողության ներքո։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։ Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին, Երեւանի ժամանակով մոտ 15,30-ին, Լյուշենյույ հանքամասում, որը շահագործվում է Tongzhou Group ընկերության կողմից։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է ամեն ջանք գործադրել՝ մարդկանց փրկելու, իսկ տուժածներին՝ անհրաժեշտ բուժումներն ապահովելու համար։ Իրավիճակը իր անձնական հսկողության ներքո է վերցրել Պետխորհրդի նախագահ Լի Ծյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image