ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են իրեն զիջելու գործնականում բոլոր հարցերում։ Նա նշել է, որ Իրանը «փախչելու տեղ չունի», վերջին շնչում է գտնվում եւ պատրաստ է ցանկացած զիջումների գնալու եւ այս տասնամյակների ընթացքում առաջին անգամ ահռելի մեծ հարգանք է ցուցաբերում Միացյալ Նահանգների ու իր հանդեպ։
Թրամփը նաեւ դժգոհել է, որ նման իրավիճակում Սենատը որոշել է իրականացնել ռազմական լիազորությունների հետ կապված ժամանակավրեպ ու ոչ տեղին քվեարկություն, քանի որ դրանով Սենատը կարծես հասկացնում է, որ կողմ չէ այն ամենին, ինչը ինքը, որպես նախագահ անում է իրանցիների հետ ու եթե այդ քվերակության արդյունքում անհապաղ դադարեցնի, ուրեմն օգնած կլինի հակառակորդին։ Նա նաեւ դժգոհել է այն չորս հանրապետական սենատորներից, ովքեր կողմ են քվեարկել բանաձեւին ու «բարդացրել են իր՝ որպես նախագահի, անելիքները։ Նա այդ սենատորներին ձախողակ է համարել։