Նախօրեին՝ հունիսի 24-ին, ինչպես հայտնի է, արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի ծնդյան օրն էր։ Նա դարձավ 39 տարեկան։
Իր ծննդյան տարեդարձի օրը Մեսիին հարց են ուղղել, թե արդյոք պատրաստվում է դեռ շարունակել հանդես գալ պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ «Այո, այո, ինչ որ ժամանակ դեռ, կկարողանամ օգտակար լինի եւ դուրս գալ խաղադաշտ, եթե ինձ լավ զգամ ու ֆիզիկական լավ վիճակում լինեմ։ Կօգնեմ ընկերներիս՝ թիմում։ Կշարունակեմ խաղալ դեռ որոշ ժամանակ»,- ասել է Մեսին, ինչպես գրում է իր սոցկայքում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։