ՌԴ Մագադանի մարզում հանքի փլուզում է տեղի ունեցել։, փլատակների տակ կարող է լինել ութ մարդ։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ։
Այս մասին հայտնել են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
«Ստացվել է հաղորդագրություն Սուսումանսկի քաղաքային շրջանի Կադիկչանսկի բաց ածխահանքում սողանքի մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող է լինել մինչև ութ մարդ», - հայտնել են ՌԴ ԱԻՆ-ում։