Քաղաքականություն

Դուք բողոքելու տեղ հեչ չունեք, հարգելի նիկոլապահներ

Դուք բողոքելու տեղ հեչ չունեք, հարգելի նիկոլապահներ

Հայաստանի Հանրապետության հարգելի իրավապահներ, խնդրում եմ այս հոդվածը սրտներիդ շատ մոտ չընդունեք եւ անիմաստ տեղը հետեւիցս չգաք: Սա ձեր պատկերի էջուկեսանոց նկարագրությունն է, որի նպատակն է՝ ցույց տալ ձեզ ձեր իրական դեմքը, ձեր ներկա գործառույթը եւ ձեր զբաղմունքը: Կփորձեմ գրել հնարավորինս պարզ բառերով ու նախադասություններով, որ կարիք չունենաք ձեր գործատուի աշխատակազմին դիմելու՝ հավելյալ բացատրություններ ստանալու խնդրանքով: Եվ այսպես…

Հայաստանում իրավապահ համակարգ գոյություն չունի: Դուք, պարոնայք իրավապահներ, ավելին չեք, քան այս իշխանության հովիվները: Մի հատ պատկերացրեք՝ Նիկոլն է, նրա հետեւից ողջ իշխանական հոտը, եւ դուք այդ հոտի հովիվն եք: Դե հիմա՝ ձեզ են վստահել այդ հոտի անվտանգությունը՝ տանեք սարերը, անվնաս հետ բերեք: Դուք նիկոլապահներ եք: Այդպես ավելի դիպուկ է, քանզի այս հոտում բոլորը նիկոլ են. մեկը՝ մի քիչ ավելի, մյուսը՝ մի քիչ պակաս, մեկը՝ չալ, մյուսը՝ միագույն, մեկը՝ դմակավոր, մեկը՝ պոչավոր, մեկը՝ էգ, մյուսը՝ որձ… Իտոգում բոլորը նիկոլ են ճիշտ այնպես, ինչպես ոչխարի հոտում են բոլորը ոչխար: Հովվի մասնագիտությունը մեր գյուղերում ամենափնտրված մասնագիտությունն է, հովիվը՝ ամենափնտրված մարդը: Այս իմաստով, հարգելի նիկոլապահներ, դուք կարեւոր գործ եք անում, եւ պետությունը գնահատում է ձեր անձնվեր աշխատանքը: Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, ավտոբուսի վարորդներին քիչ է վճարում, պետական պաշտոնյաներին քիչ է վճարում, որ կարողանա ձեզ հագցնել-կապցնել, ռոճիկ տալ, տակներդ շքեղ մեքենաներ դնել… Այդքանից հետո էլ անձրեւի դեմ պլպլան ուսադիրներով յափնջի է տալիս: Գայլերի դեմ պայքարում պետությունը ձեզ 5 տոկոս կորստի իրավունք է տալիս, մինչդեռ գայլը 1 տոկոսի վնաս էլ չի տալիս: Գայլի հաշվին ձեր պլանները կատարում եք, դրա համար էլ ջոկ եք պարգեւատրվում: Այնպես որ՝ դուք բողոքելու տեղ չունեք, հարգելի նիկոլապահներ:

Իսկ հիմա եկեք ծուռ նստենք եւ դուզ խոսենք: Ի վերջո՝ ձեզ վստահված նիկոլահոտը մերն է, եւ մենք էլ կարող ենք որոշակի պահանջներ ներկայացնել ձեզ: Գյուղում էլ է այդպես: Երբ գյուղացիք տեսնում են, որ չոբանն ամեն օր ոչխարը նույն սարն է տանում, նեղսրտում են, հանդիմանում չոբանին՝ այ հաստագլուխ, չե՞ս տեսնում, որ հարավային լանջերի խոտը վառվել է, ինչո՞ւ հյուսիսային լանջը չես քշում հոտը… Հրես, խեղճ անասունը սարից եկել է, կուրծքը՝ դատարկ, քե՞զ պիտի կթեմ… Ասելս ի՞նչ է՝ մի քիչ բազմազանություն մտցրեք ձեր աշխատաոճում, այսպես չի կարող երկար շարունակվել: Դուք չե՞ք տեսնում, որ ձեզ վստահված հոտի որոշ առանձնյակներ կապերը լրիվ կտրել են: Հոտի առաջնորդից մինչեւ վերջին քնձռոտ ոչխարին արգելեք Ֆեյսբուք եւ այլ սոցիալական կայքեր մտնել: Մոռացեք դեմոկրատիայի մասին, հովվի գործում ի՞նչ խ..իս դեմոկրատիա: Գլխներին մի փորձանք կբերեն, ու արի, պատասխան տուր, թե ինչու ֆլանի ջիպը 100-ի տակ մարդ գցեց տակը, թե ինչու ֆստանի ոչխարին գտան Երեւանի Սովետաշեն համայնքի աղբանոցում՝ գլուխը ջախջախված:

Լավ կլիներ, որ սա էլ իմանայիք: Հաճախ այնպես է պատահում, որ հոտի առաջնորդ խոյը կամ այծը հովվին «ֆռռցնում» է: Իր ոչխար հալով մտնում է Ֆեյսբուք, այնտեղ էշ-էշ բաներ է գրում, ապակողմնորոշում հովիվներին, սրանք էլ ամբողջ բրիգադով գնում են «կրակը» հանգցնելու: Այդ ընթացքում հոտը սկսում է լռճկվել, տրտինգ տալ, մտնել այգիները: Մարդկանց պարագայում էլ նույն բանն է կատարվում: Բավական է նիկոլապահ համակարգը կորցնի զգոնությունը, եւ հոտն ամբողջ գլխաքանակով կոռումպացվում է, տրվում օլիգարխիկ կայֆերի: Ի՜նչ սահմանադրություն, ի՜նչ օրենք, ի՜նչ դատարան, ի՜նչ դատավոր… Ոտից գլուխ թաթախված են կոռուպցիայի մեջ, իսկ նրանց ձեռքը բռնող չկա, որովհետեւ մեր նիկոլապահ համակարգը, «վիձիծե լի», գնացել է «ահաբեկիչ հոգեւորականներ» բռնելու: Էն օրվա ձեր արածն ի՞նչ էր… Ես ծիծաղից կմեռնեի, եթե չիմանայի, որ նիկոլահոտի ամենաաչքիընկնող առանձնյակը Անթալիայի սուլթանական պալատներում իր անաշխատ եկամուտներն է քամուն տվել: Իսկ դուք, պարոնայք նիկոլապահներ, իմացա՞ք այս մասին… Ասենք՝ որտեղի՞ց պետք է իմանայիք, երբ ձեր ողջ կազմով, համաձայն իշխանական հոտի՝ Ֆեյսբուքում հրապարակած պլանի, գնացել էիք սրբազան բռնելու:

Պարոնայք նիկոլապահներ, ժամանակն է, որ կարգի հրավիրվեք եւ մատների արանքով չնայեք ձեզ վստահված հոտի «չարաճճիություններին»: Ես արդեն լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ իշխանական հոտը ձեզ այնքան է արհամարհում, որ կարող է նույնիսկ ապստամբել եւ մեր պետությունը վերածել անասնաֆերմայի: Խնդրեմ, մի առանձնյակ կրկին մտել է Ֆեյսբուք եւ ՀՀ առաջին նախագահին է «դոմփում»՝ «վախկոտ, կամազուրկ, անպատասխանատու, մարիոնետ, ծույլ, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան…»: Ձեզ զգոնության կոչ եմ անում, պարոնայք նիկոլապահներ: Այդ առանձնյակը չի վարանի նաեւ ձեզ մեկ առ մեկ «դոմփել», հենց որ զգա՝ ինչ էշի գլուխ եք դուք… 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image