Ստամբուլի «Բեշիքթաշ» ակումբը կապ է հաստատել կատալոնական «Բարսելոնայի» եւ թիմի ավագ ու դարպասապահ Մարկ-Անդրե դեր Շտեգենի շրջապատի հետ, որպեսզի համոզի նրան տեղափոխվել թուրքական ակումբ։ Այս մասին հայտնում են իսպանական մարզական լրատվամիջոցները։
Համաձայն հրապարակումների, թուրքական ակումբը ցանկանում է առաջիկա ձմռանը վարձակալել գերմանացի դարպասապահին՝ մինչեւ սեզոնի վերջը։ Թուրքական կողմը պատրաստ է իր վրա վերցնել դեր Շտեգենի աշխատավարձի մի մասը։ Նշենք, որ ներկայումս գերմանացի 33-ամյա մարզիկը կատալոնական ակումբում իր ապագայի հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Ներկայումս նա դեռ վերականգնվում է ստացած վնասվածքից հետո։