Ռուսաստանը կարող է ՀՀ-ից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Ադրբեջանը ի վիճակի է ռուսական շուկային առաջարկել զգալիորեն ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը», - ասել է Տիտովը «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտն ունի անհրաժեշտ ներուժ ռուսական շուկայի մատակարարումները մեծացնելու համար։