Վերջապես սկսեցին հուսադրող բաներ տեղի ունենալ Հայաստանում: Դատավորները սկսել են բավարարել ՔՊ-շնիկների դեմ միջնորդությունները՝ վերջիններիս գույքի, գումարների եւ լեզուների վրա կալանք դնելով: Իսկ հայցվորները հանրահայտ մարդիկ են՝ ողջ հայությանն ու աշխարհին հայտնի: Միլիարդատեր Սամվել Կարապետյանը, օրինակ, դատի է տվել ՔՊ-ական մի ամբողջ ջոկի. նրանց մեջ են նիկոլական քարոզիչներ Լեւոն Շիրինյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Լուսինե Կեսոյանը, Ռոման Բաղդասարյանը, Հարություն Մկրտչյանը, Տարոն Չախոյանը, Նազելի Բաղդասարյանը, Արսեն Թորոսյանը, Հայկ Կոնջորյանը, ՔՊ-ի լրատվամիջոց Civic․am-ը: Գումարները, որ Սամվել Կարապետյանը պահանջում է նրանցից, բնականաբար, իրեն պետք չեն եւ կգնան ամենաաղքատ սոցիալական խավի կարիքները հոգալուն: Փոքր չէ նաեւ Բագրատ սրբազանի «սեւ ցուցակը» եւ իր բազմազանությամբ չի զիջում Կարապետյանի ցուցակին՝ նախարար Ավանեսյան, պատգամավոր Ալեքսանյան, կուսակցապետ Արամ Զավենի Սարգսյան, սրա շրջապատից՝ Անի Խաչատրյան եւ Հայկ Սահակյան, ՔՊ-ական ոմն քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյան, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյան եւ այլն: Ի դեպ, նկատեցինք, որ այս խայտառակություններից ոմանց անունները Կարապետյանի եւ Սրբազան հոր «ցուցակներում» համընկնում են: Օրինակ՝ ՔՊ-ական քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյանը զրպարտության եւ վիրավորանքի համար կվճարի թե՛ մեկ եւ թե՛ մյուս հայցվորին: Ասենք նաեւ, որ արդեն իսկ հարուցված գործերի մեջ տակավին ներառված չեն ապագա գործերը, որոնք դեռ կհարուցվեն, եթե նիկոլական սբրոդը Փաշինյանի քրեական հակումներին հագուրդ տալու համար սկսի լայն թափով խրախուսել ու քաջալերել Մայր Աթոռն ասպատակելու նրա կոչերը: Այդպիսի մի գրառում ես արդեն նկատել եմ Ռուբեն Ռուբինյանի կատարմամբ, որը, ամենայն հավանականությամբ, վարակիչ կդառնա նաեւ ԱԺ նախագահությունում նրա կողքին նստածների համար:
Ի՞նչ եմ ուզում ասել… Ուզում եմ ասել, որ միլիարդատեր Սամվել Կարապետյանը եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ճիշտ ուղու վրա են եւ պետք է ամեն ինչ անեն, որ ՔՊ-ական վերնախավից ոչ մի խուժան չպլստա «պատասխանողի» կարգավիճակից: Այդ խուժանը, ի վերջո, պետք է հասկանա, որ չի կարող անպատիժ մնալ, ինչքան էլ որ հարմար տեղավորված լինի Նիկոլի մի տեղում: Այնպես որ, պետք է զարգացնել հարգարժան Սամվել Կարապետյանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այս նախաձեռնությունը, ուշադիր հետեւել բոլոր նիկոլականների գործողություններին, եւ հարկ եղած դեպքում նաեւ ինքներս դատի տանք նրանց: Էլ չեմ խոսում այն մասին, որ չի բացառվում՝ տարբեր «սեւ ցուցակների մեջ» ավելի մեծ գլուխների եւ հենց Նիկոլի Փաշինյանի հայտնվելը:
ՔՊ-ականների ու նրանց սատելիտների գրպաններն այս կարգի գործերով թեթեւացնելը, անշուշտ, շնորհակալ գործ է: Մենք արդեն տեսանք-լսեցինք, թե Արսեն Թորոսյանը, Վահագն Ալեքսանյանը, Տարոն Չախոյանն ու էլի մի քանիսը ինչ վայնասունով ընդունեցին քաղաքացիական գործերով 3-9 միլիոնի հասնող ֆինանսական հարվածները: Նրանց այն հույսերը, թե այդ փողերը Նիկոլը կփակվի, շատ արագ հօդս ցնդեցին, երբ պարզվեց, որ վարչապետն ինքը լուրջ, ընդհուպ քրեական խնդիրներ ունի պետության եւ օրենքի հետ: Ստիպված են սեփական գրպանից տալ, իսկ դա հղի է իրենց համար ծանր հետեւանքներով: Չմոռանանք, որ նրանք նաեւ Նիկոլի առաջ են հաշվետու եւ ստիպված կլինեն ՔՊ ժողովում բացատրություններ տալ նշված գումարների ծագման վերաբերյալ:
Ես կառաջարկեի՝ լեզվանի ՔՊ-ականների վրա միանգամից քրեական հոդվածներ դնել, ճիշտ այնպես, ինչպես մի անգամ Նիկոլը ՔԿ-ի միջոցով դատի տվեց ինձ՝ իրեն, իբր, վիրավորելու համար՝ է՛լ խափանման միջոց, է՛լ չհեռանալու մասին որոշում… Ինչո՞ւ նույնը չանել ՔՊ-ականների հետ եւ 3-9 միլիոնի չափով պատիժներն առանձին դեպքերում չփոխարինել 3-9 տարվա բանտարկությամբ: Մենք հասարակությունն առողջացնելու խնդիր ունենք եւ ոչ թե ՔՊ-ականներին պատժելու: Ի՞նչ ենք շահելու, օրինակ, Արսեն Թորոսյանից 9 միլիոն դրամ տուգանք առնելուց: Փողը կտա, բայց էլի կմնա Արսեն Թորոսյան, հո չի՞ փոխվելու: Արթուր Հովհաննիսյանին, Հայկ Կոնջորյանին, Վահագն Ալեքսանյանին` ինչքան ուզում ես տուգանիր… Էլի փողը տալու են եւ շարունակելու են մնալ նույն վնասատուները: Նմանների համար պիտի խափանման այնպիսի միջոց սահմանել, որ ամաչեն անգամ իրենց անուն-ազգանունից: Կամ էն սորոսական սբրոդը, որի մասին ասում էին, թե կերակրատաշտը ցամաքել է: Լեւոն Շիրինյան, Ռուբեն Մեհրաբյան, Ստյոպա Սաֆարյան, Արման Բաբաջանյան, Լեւոն Բարսեղյան՝ սրանց վրայից երեւո՞ւմ է, որ լափը կտրվել է… Նիկոլից ավելի ճոխ են հագնվում ու ֆռֆռում: Բա դրանց լկտիությունը, որ դատարանի վճռով սահմանված գումարներն էլ չեն վճարում: Հարեւան Վրաստանի օրինակով սրանց պետք է մտցնել այնպիսի ծակի մեջ, որտեղից այլեւս դուրս չեն գալիս: Եվ դա արդար կլինի, որովհետեւ հենց սրանք են Նիկոլի գլուխը մտցրել թե՛ թուրքասիրությունը, թե՛ հայատյացությունը:
Ամփոփենք. ինչքան շատ քաղաքացիական ու քրեական դատական հայցեր ՔՊ-շնիկների ու նրանց սատելիտների դեմ, այնքան լավ: Անվերջանալի դատերով սրանց գցել այն օրը, որ շունը ձեռքներից հաց չառնի: Փառք ու պատիվ այն դատավորներին, որոնք ճիշտ վճիռներ կկայացնեն, փառք ու պատիվ մեր այն իրավապահներին, որոնք կապահովեն սրանց նկատմամբ կայացած դատավճիռների կատարումը, փառք ու պատիվ այն ՔԿՀ-ներին, որոնք սրանց համար կապահովեն «առանձնահատուկ» ռեժիմ՝ իր ամեն ինչով: Դաժա՞ն եմ… Ոչ, ես դեռ շատ բարի եմ, քրիստոնեաբար բարի: