Միջազգային

Նեթանյահուն պնդում է՝ Իրանի դեմ պատերազմը չի ավարտվել

Նեթանյահուն պնդում է՝ Իրանի դեմ պատերազմը չի ավարտվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի դեմ պատերազմը չի համարում ավարտված։

«Կարծում եմ՝ շատ բան է ձեռք բերվել, բայց դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կա միջուկային նյութ՝ հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից։ Դեռ կան հարստացման օբյեկտներ, որոնք պետք է անջատվեն։ Դեռ կան Իրանի կողմից աջակցվող միջնորդ ուժեր։ Դեռ կան բալիստիկ հրթիռներ, որոնք նրանք դեռ մտադիր են արտադրել։ Մենք զգալիորեն կրճատել ենք նրանց հնարավորությունները, բայց այդ ամենը մնում է, և դեռ կա անելիք աշխատանք», - CBS News-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետը։

Հարցին, թե ինչպես պետք է հարստացված ուրանը դուրս բերվի Իրանից, Նեթանյահուն պատասխանել է, որ նրանք պետք է «մտնեն և վերցնեն այն»։

Լրագրողի մյուս հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ռազմական ուժ կիրառել դրա համար, Նեթանյահուն պատասխանել է, որ մտադիր չէ քննարկել ռազմական տարբերակները։

Նա ասել է, որ ուրանի դուրսբերումը հնարավոր կլինի, եթե համաձայնություններ ձեռք բերվեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image