ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, 2024 թվականի սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նույն օրը մահացել էր: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական գործը մակագրվել էր հայտնի դատավոր, ընդդիմադիրներին հաճույքով կալանքի սանկցիաներ տվող Մասիս Մելքոնյանին։ Վերջինս հայտնի է նաև իշխանական կապերով, դա է պատճառը, որ գրեթե բոլոր քաղաքական պատվերները նրան են իջեցնում։
Դատավոր Մելքոնյանի ձեռքով բանտում են հայտնվել բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում՝ Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Ըստ ամենայնի, ՔՊ-ականի կնոջ գործը պատահականությամբ չէր հայտնվել նրա մոտ, ելքն էլ կանխատեսելի է՝ Հռիփսիմե Գրիգորյանը ջրից չոր դուրս կգա։
Պարզում է՝ դատավորը Մասիս Մելքոնյանը, որը մուրճի մեկ հարվածով բանտ է ուղարկել ընդդիմադիրների, շատ մեղմ է վերաբերվել տարեց կնոջ մահվան պատճառ դարձած ՔՊ-ականի կնոջը և մեղմ էլ խափանման միջոց է ընտրել` բացակայելու արգելք, ապա այդ խափանման միջոցն էլ է վերացրել էև նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել գրավը՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Այսինքն՝ սա թույլ կտա Գրիգորյանին ազատ ՀՀ ներս ու դուրս անել։