Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանը հոսանքազրկվել է։ Պատճառը եղել են հորդառատ անձրեւները, որոնք բերել են էլեկտրամատակարարման խափանումների։ Օդանավակայանի շենքում նաեւ եղել են առաստաղից անձրեւաջրերի կաթոցներ։ Դեպքի վայրում սկսել են աշխատել տեխնիկական անձնակազմի աշխատակիցները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուղեւորները տարհանվել են։
Նշենք, որ Թբիլիսիում տեղատարափ անձրեւներ են։