Իշխանությունները, ավելացնելով պետական պարտքն, ամեն տարի տարբեր շռայլություններ են իրենց թույլ տալիս: Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը շատ շռայլ է ծախսերի հարցում: Բացի այն, որ ամեն տարի միլիոններ են վատնում տոնածառերի և զարդարանքների վրա, մենք երևանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ Տիգրան Ավինյանը որոշել է այս տարի Վարդավառը եւս «անմոռանալի» դարձնել, Վարդավառի միջոցառումներին հատկացնելով 199 մլն 500 հազար դրամ գումար:
Միջոցառումն անցկացվելու է հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում: Նախատեսված են բացման և փակման հանդիսավոր արարողություններ, վազքի մարաթոն, համերգային ծրագիր և այլն: Միջոցառումը կազմակերպելու է այս իշխանությունների հետ միլիարդների պայմանագրեր կնքած «Բեգրաունդ փրոդաքշնը», որը Նիկոլ Փաշինյանի «Մեր ժամանակների հերոսը» միջոցառման կազմակերպիչն է:
Իրակիանում Վարդավառի տոնը եկեղեցական տոն է համարվում, այն ճոխությունների, ցուցամոլության և քաղքենիության մասին չէ: Վարդավառի խորհուրդը լրիվ այլ է, որը ոչ մի կապ չունի համերգների ու ուտել-խմելու հետ: Մենք տեղեկացանք, որ Վարդավառի օրը երգելու են իշխանությունների սիրելի Իվետա Մուկուչյանը, Արսեն Գրիգորյանը, Կամիլը, Արամ MP3-ն, և ինչ-որ այլ անհայտ երգիչներ: Միջոցառումը վարելու է ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի կինը` Դիանա Մալենկոն: