Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախկինում իշխանությունը քաղաքական հետապնդումների էին ենթարկում, մենք բարձրաձայնում էինք, քննադատում, հիմնավորում…
Այդ ժամանակ իշխանությունը հերքում էր, ասում էր թե քրեական գործ է, որեւէ քաղաքական ճնշում չկա եւ այլ արդարացումներ:
Հիմա այդ նույն իշխանությունը բարձրաձայն հայտարարում է, որ քաղաքական ճնշումներ է գործադրելու, քաղաքական բանտարկումներ է անելու ու անում է…
Հիմա պիտի հասկանանք, թե մենք, քաղաքացիական հասարակության անդամներս, ի՞նչ պիտի ասենք, հայտարարենք: Ասենք, որ քաղաքական ճնշումնե՞ր են: Բայց իրենք հենց սկզբից են ասել, որ քաղբանտարկյալներ ենք դարձնելու…»: