Այլ

Ականակիր ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Ականակիր ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Ամերիկյան USS Indianapolis էսկադրոնային ականակիր ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել։ Յոթ նավաստի ստացել է ոչ ծանր վնասվածքներ։ Այս մասին հայտնում է USNI-ն։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին, Մեյպորտի ռազմակայանում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում։ Հրդեհը սկսվել է առավոտյան։ Նավաստիներն ու հրշեջները օպերատիվ կերպով կարողացել են հանգցնել կրակը։ Տուժած յոթ նավաստիները հոսպիտալացվել են։ Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, նրանց կթույլատրվի վերադառնան նավ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image