Այլ

Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել

Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել

Ղազախստանում հնագետները Կոստանայի մարզի Աուլիեկոլի շրջանում իրականացրած պեղումների ընթացքում հայտնաբերել են ՄԹԱ 7-5-րդ հազարամյակներին թվագրվող գերեզմաններ։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ղազախական ծառայությունը։ Պատմական գերեզմանները հայտնաբերվել է Կոստանայի համալսարանի գիտնականների կողմից իրականացված պեղումների ժամանակ։ Գերեզմանները գտնվել են հնագույն շրջանի բնակավայրերի ավերակներում՝ բնակելի տարածքների հատակների տակ։ Հուղարկավորված է եղել երկու չափահաս մարդ եւ մեկ երեխա։

Մասնագետները նշում են, որ գիտական այս բացահայտումը կարեւոր նշանակություն ունի Ղազախստանի պատմության քարեդարյա շրջանի համար։ Պեղումներն իրականացվել են հնագետ Իրինա Շեւնինայի՝ «Նեոլիթը Տուրգայան իջվածքում» նախագծի շրջանակում։ Մասնագետները նշում են, որ սովորաբար նման պեղումների ժամանակ հայտնաբերում են աշխատանքային գործիքներ կամ զենքեր։ Սակայն գերեզմանների հայտնաբերումը անմիջականորեն բնակելի տարածքի հատակի տակ, զգալի նվաճում կարելի է համարել գիտական ոլորտում։ Պեղումների ժամանակ հայտնաբերված գերեզմանների ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image