Ֆրանսիայի եւ Լեհաստանի ներկայացուցիչները Փարիզում քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած՝ համաեվրոպական «միջուկային ամպհովանու» մասին հարցը։ Այս մասին հայտնում է լեհական արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Սա Մակրոնի նախաձեռնության հետ կապված առաջին քննարկումն է, որին առաջինն ըստ էության արձագանքել է լեհական կողմը։ Վարշավայում չեն արձագանքել քննարկումների մանրամասները։ Միայն նշել են, որ կողմերը կենտրոնացել են եվրոպական անվտանգության ընթացիկ հարցերի վրա։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահն առաջարկել է Ֆրանսիայի ռազմավարական ուժերի բաղադրիչները տեղակայել նաեւ եվրոպական այլ երկրներում, ձեւավորելով ընդհանուր «միջուկային ամպհովանի» ֆրանսիական միջուկային զինանոցի հիմքի վրա։