Հարցազրույց

Թող Աստված միշտ բարի աչքով նայի իմ հրաշալի քաղաքին. Սուրեն Աբրահամյան

Թող Աստված միշտ բարի աչքով նայի իմ հրաշալի քաղաքին. Սուրեն Աբրահամյան

Երեւանի տոնը հիմնադրվել է 90-ականների վերջին` Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի ժամանակ: 2018-ից հետո ՔՊ-ական իշխանությունը` ինչպես բոլոր հնուց մնացած ավանդույթները, այս տոնն էլ ուղարկեց պատմության գիրկը եւ շատ հպանցիկ սկսեցին նշել: Այս տարի Երեւանի քաղաքապետարանը որոշել է մի քանի միջոցառում կազմակերպել այդ օրը` հոկտեմբերի 13-ին: Մենք մի քանի հարց ուղղեցինք Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից.

«Սեփական անձի կարեւորությունը չպետք է լինի գերիշխող, որ, տեսեք` մենք կարող ենք չգիտեմ որ ջազմենին չգիտեմ որտեղից բերել, որ Երեւանում երգի․ մերոնցից ավելի լավը չկա, Երեւանին փառք ու պատիվ է բերելու երեւանցին, ո՛չ ճապոնացին, ո՛չ էլ՝ ֆրանսիացին, ինչ կալիբրի երաժիշտ կամ մշակույթի գործիչ էլ որ լինի։ Պետք է մերոնց վրա շեշտը դնել, որովհետեւ մերոնք մեր մենթալիտետը հասկանում են:

Պետք է հաշվի առնել, թե Երեւանին ինչ ծառ է սազում, հաշվի առնել անգամ Երեւանի փոշին, հոտը, այդ ամենը հասկանալուց հետո միայն մեզ ինչ-որ բաներ հրամցնեն, որովհետեւ հայկական ֆուտբոլին հայ ֆուտբոլիստն է պատիվ բերելու, թե չէ դրսի վրա շեշտը դնելով ու փողերը քամուն տալով՝ ոչնչի չես հասնի...

Ես սիրում եմ այս քաղաքը, Երեւանը սիրո կարիք ունի, բոլորի հոգածության կարիքն ունի, այսօր երեւանցին խռովել է ու տեր չի կանգնում իր քաղաքին, ինչի համար ցավ եմ ապրում։ Պետք է ուժ գտնեն քաղաքային իշխանությունները` խռոված երեւանցուն նորից Երեւանի տերը դարձնեն։ Մի մարդու՝ տիրոջ կերպարով չի կարող հաղթանակ լինել, բոլորը պետք է տիրոջ զգացում ունենան՝ քաղաքի, ջրի, հողի հանդեպ։ Գաղտնիքը սա է, ու թող Աստված միշտ բարի աչքով նայի իմ հրաշալի քաղաքին»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image