Հասարակություն

Արթիկում քաղաքացուն ծեծողի քույրը ԸԸՀ անդամ է

Արթիկում քաղաքացուն ծեծողի քույրը ԸԸՀ անդամ է

Արթիկի 33/8 ընտրատեղամասի նախագահ Նվարդ Ղուկասյանը մեր տեղեկություններով դիմել է Արթիկի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որպեսզի նույն ընտրատեղամասի քարտուղար Լիլիթ Գալստյանին զրկեն քարտուղարի պաշտոնից։ Բանն այն է, որ ՔՊ-ական Լիլիթ Գալստյանն ակտիվորեն մասնակցում է ընտրությունների քարոզարշավին, ինչն օրենքով արգելված է։

Այսօր տեղի է ունեցել ԸԸՀ նիստ, որի ժամանակ հանձնաժողովը սահմանափակվել է Գալստյանին զգուշացում տալով։ ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նման բողոքները գնում են ոչ թե ԿԸՀ, այլ քննվում են Ընտրատարածքային հանձնաժողովում։

Նշենք, որ Լիլիթ Գալստյանը 2 օր առաջ Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչ Հակոբ Հարությունյանին ծեծի ենթարկած Սիփան Գրիգորյանի քույրն է, իսկ հանձնաժողովի նախագահ Նվարդ Ղուկասյանը՝ Հակոբ Հարությունյանի կինը։

ՀԳ ԿԸՀ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել. «ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ հիշեցնում է, որ եռաստիճան ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։

Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՏԸՀ անդամներին լինել կուսակցական, սակայն երբ վերջիններս նշանակվում են որպես ընտրական հանձնաժողովի անդամ, որևէ կերպ իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։ ՏԸՀ անդամները քարոզչական բովանդակությամբ հրապարակումները պետք է հեռացնեն սոցիալական իրենց հարթակներից»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image