Միջազգային

Պուտինի հրամանով ռուսական բանակն ընդլայնվում է

Պուտինի հրամանով ռուսական բանակն ընդլայնվում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանվել է 2,399,130 ​​միավոր, այդ թվում՝ 1,510,000 զինծառայող։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Հունիսի 12-ի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում և ուժի մեջ է մտել ստորագրման օրը։

Մարտի 4-ին հաղորդվել էր, որ Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանվել է՝ 2,391,770 անձ, այդ թվում՝ 1,502,650 զինծառայողի ներառմամբ։

Այսպիսով, Ռուսաստանի զինված ուժերի հաստքիային թվաքանակն ավելացվել է 7,350 անձով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image