Միջազգային

Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը

Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը

ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն վաղը, հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը կարող է տեղի ունենալ արդեն հունիսի 14-ին՝ Ժնևում։

Նախատեսվում է, որ փաստաթուղթը կստորագրեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Համաձայնագրի մանրամասները դեռևս պարզ չեն. լրատվամիջոցները նախկինում հրապարակել են համաձայնագրի մի քանի տարբերակ, սակայն բանակցությունների կողմերը մշտապես հերքել են դրանք։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նմանատիպ հաղորդագրություն է հրապարակել սոցիալական ցանցերում. «Քանի որ վերջնական համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում, Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո խաղաղության համաձայնագրի էլեկտրոնային ստորագրմանը, որին կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցություններ»։

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում․

«Եթե բանակցությունների եզրափակիչ փուլն անցկացվի, ապա համաձայնագիրը երկու կողմից էլ կստորագրվի հեռավար կարգով։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image