Հասարակություն

Հռոմի ստատուտն իրականում օղակ է հենց Փաշինյանի կոկորդին հագցված 

Հռոմի ստատուտն իրականում օղակ է հենց Փաշինյանի կոկորդին հագցված 

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի ինքն էլ երեւի մինչեւ վերջ չի հասկանում, թե Հռոմի ստատուտի վավերացումով ինչի մեջ է խրվում։ Նա երեւի թե կարծում է, թե իր Արեւմտյան պատվիրատուները դրանով փորձում են Պուտինին տխրեցնել։ Սակայն սխալվում է։ Հռոմի ստատուտն օղակ է,  որը հենց Փաշինյանի կոկորդին է հագցվում Արեւմուտքի կողմից։ Այն Արեւմուտքի համար կդառնա զսպաշապիկ Փաշինյանի համար։ Չէ որ աշխարհում ամեն բան շատ արագ  է փոխվում։ Այսօր դու գրկախառնվում ես Միշելի հետ կամ Բայդենն է քեզ նամակ գրում, իսկ վաղը հանկարծ դու կարող ես դառնալ ռազմական հանցագործ, ով տառապեցրել է ժողովրդին։ Օրինակ՝ ադրբեջանցի ժողովրդին։ Կամ հայ ժողովրդին, եթե որոշվի, որ իշխանության պետք է բերվի նոր թարմ մեկի։ Դրա համար ԱՄՆ-ն էլ չի անդամակցել Միջազգային քրեական դատարանին։ Այնտեղ յուրաքանչյուր նոր նախագահը կարող է բանտ նստեցնել իր նախորդին»,- գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image