Քաղաքականություն

Ինչ են պատրաստվում անել

Ինչ են պատրաստվում անել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր գնահատմամբ՝ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը իրական հաղթանակ չի տարել։

Պատասխանելով հարցին՝ մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ հստակ որոշում կա՞, Կարապետյանը նշել է, որ, իր կարծիքով, եթե չանցած քաղաքական ուժերի ձայները չվերաբաշխվեին իշխող ուժի օգտին, ապա ընտրությունների արդյունքները այլ պատկեր կստանային։

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է ստեղծված իրավիճակը ներկայացնել որպես հաղթանակ և տարածում է այն միտքը, թե ընդդիմությունը պետք է հրաժարվի մանդատներից, որպեսզի հնարավոր լինի միանձնյա կառավարում։

Կարապետյանը նաև ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերը պետք է միասնական քննարկումներ անցկացնեն իշխանության լեգիտիմության և հետագա քայլերի շուրջ։ Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են պայքարը՝ անկախ մանդատների վերաբերյալ վերջնական որոշումից։

Նա հավելել է, որ իրենց թիմը դիմել է Սահմանադրական դատարան և ակտիվ մասնակցություն է ունենալու ընթացող գործընթացներին, ինչպես նաև նախատեսում է հանրահավաքներ անցկացնել։

Կարապետյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը պետք է կայացնի արդար որոշում:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը անցել է 4 տոկոսի շեմը, բայց բոլորիս աչքի առաջ ինչպես իրենք չեղարկեցին 2 ընտրատեղամսի քվեարկության արդյունքներն ու տվեցին ապօրինի լուծում։ Հիմա հայտարարում եմ, այն կուսակցությունները, որոնք իրոք պայքարում են, 7 խաղ չեն խաղում Փաշինյանի հետ, մասնակցեն այդ պրոցեսին»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image