Քաղաքականություն

Կարգավիճակը՝ ամուսնացած․ Ինչ հայտարարագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը

Կարգավիճակը՝ ամուսնացած․ Ինչ հայտարարագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ է ներկայացրել իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Փաշինյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Իջևանում գտնվող բնակարանը, որտեղ համասեփականատեր է։ Այլ անշարժ գույք, ինչպես նաև տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Վերջին տարվա ընթացքում Փաշինյանի եկամուտները կազմել են 31 մլն 882 հազար 198 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ, 4 մլն 768 հազար 480 դրամ ստացել է եկամտահարկի հետվերադարձից, ՔՊ-ից որպես ռոյալիթի ստացել է 500 հազար դրամ, և 500 հազար դոլար (մոտ 185 մլն դրամ) ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից։ Այսպիսով Փաշինյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 222 մլն դրամ։ Հայտարարագրիը ներկյացնելու օրվա դրությամբ Փաշինյանը բանկային հաշվին ունեցել է 4 մլն 18 հազար 75 դրամ, կանխիկ 700 հազար դրամ և 800 դոլար։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրում ընտանեկան կարգավիճակը նշել է ամուսնացած, թեև պաշտոնական գրանցված ամուսնություն չի ունեցել Աննա Հակոբյանի հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image