Հասարակություն

Լեւոն արքային տնային կալանք են տվել

Լեւոն արքային տնային կալանք են տվել

Արդեն մի քանի օր է հանրությունը քննարկում է տիկտոկում հայհոյախոսություններով և ոչ ադեկվատ վարքագծով հանդես եկող բլոգեր  Լևոն Մինասյանի («Լևոն Արքա»)  և իշխանությունների սիրելի բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի միջև կոնֆլիկտը, որն այն աստճան է սրվել՝ հասել է իրավապահների դաշտ։ «Լևոն արքա»-ն ըստ համացանցի հրապարակումների «Թու-թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին յութուբյան իր ալիքով սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելու համար ոչ միայն ձերբակալվել է, այլ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը): Կատարվում է նախաքննություն:

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին` Լևոն Մինասյանի նկատմամբ երկու ամիս տնային կալանք եւ բացակայելու արգելք է կիրառվել որպես խափանման միջոց։ Նաեւ ինտերնետային հասանելիության սահմանափակում է սահմանել դատարանը։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էր «Լևոն արքա»-ն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image