Երբ Թրամփը Ալիևին հարցրեց՝ որտե՞ղ է քո հայրենակիցը,- սարկազմով ընդունվեց՝ ծիծաղի վերածվեց, քաղաքական լուրջ գնահատական չտրվեց, անգամ երբ Ալիևը մատով ցույց տվեց Փաշինյանին։ Թրամփը սիրում է սարկազմիկ- սիմվոլիկ կատակներ անել։ Մինչդեռ պետք է հասկանալ, որ այդ կատակները խորքային են նրանց մեջ քաղաքական բաց ենթատեքստ կա։ Ալիևն ու Փաշինյանը թեև ներկայացնում են տարբեր երկրներ, այն էլ՝ հակառակորդ, քաղաքական վարքագծով կամ միջազգային հռետորաբանությամբ նման են իրար։ Կան, չէ՞, եղբայրներ, որոնցից մեկն անընդհատ ուզում է, մյուսն ինչ- ինչ պատճառներով, ինչ ունի, նրան է զիջում։
Հոգու խորքում մտածում է՝ եղբայրս է, դե ի՞նչ անեմ։ Բայց այստեղ խոսքը երկու տարբեր պետությունների մասին է, որոնց ղեկավարները պիտի պահեն իրենց երկրի, պետության շահերը։ Բայց ստացվում է, որ Թրամփը Փաշինյանին որպես Ադրբեջանի հայրենակից է ընդունում, որովհետև նա սեփական պետության շահերը դիտարկում է Ադրբեջանի պրիզմայից։ Թրամփն այստեղ «հայրենակից» բառն օգտագործել է ոչ թե ազգային, այլ մենթալ կամ վարքային առումով։ Նիկոլին Ալիևի հայրենակիցը համարեց որովհետև երկուսն էլ նույն բանն են անում։ Միասին գործելու օրինակներն անթիվ են․․․Թրամփի ասածը նշանակում է՝ «Նայիր, դուք նույն խաղն ենք խաղում, միայն դրոշներն են տարբեր»։