Ադրբեջանում շարունակում են ակտիվորեն խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման մասին՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային տրանսպորտային կարևոր նախագիծ։ Ադրբեջանի Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քենան Դուրբանովի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումները կդառնան ավելի արդյունավետ։ Նրա պնդմամբ՝ նոր երթուղին թույլ կտա զգալիորեն կրճատել բեռնափոխադրումների ճանապարհը, նվազեցնել լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև սահմանների հատումների թիվը, ինչը կնպաստի բեռնափոխադրումների արագացմանն ու միջազգային առևտրի զարգացմանը։ Դուրբանովը նշել է, որ նախագիծը, Բաքվի գնահատմամբ, կարող է բարձրացնել Ադրբեջանի տրանսպորտային և տարանցիկ ներուժը՝ երկիրը դարձնելով Արևելքն ու Եվրոպան կապող կարևոր հանգույցներից մեկը։ Ադրբեջանի պաշտոնյաները պարբերաբար ընդգծում են, որ այդ երթուղին, իրենց համոզմամբ, կնպաստի նաև Միջին միջանցքի (Middle Corridor) մրցունակության բարձրացմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի տարածքով որևէ արտատարածքային «միջանցքի» տրամադրում չի քննարկվում, և հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է իրականացվել բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության պահպանմամբ։
Միջազգային
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Հանուն Գյումրիի՝ Ավետիս Առաքելյանը չի վերցնի մանդա...
Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախատեսվում է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին հանձն...
×
❮
❯