Այլ

Գրոհից առաջ Նիկոլն ուզում է իմանալ՝ մեռա՞ծ ենք, թե շունչ կա բերաններումս․․․

Գրոհից առաջ Նիկոլն ուզում է իմանալ՝ մեռա՞ծ ենք, թե շունչ կա բերաններումս․․․

Մինչ մասնագետ- վերլուծաբանները  հազար ու մի  սցենար են առաջ քաշում, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցու հարցը լուծելու, ասեմ որ լուծման տարբերակը  պատրաստ  դրված է բոլորիս աչքի  առաջ։ Վերլուծելու, նորանոր սցենարներ առաջ քաշելու կարիք չկա։ Նիկոլ Փաշինյանը բաց է գործում։ Ժողովրդի դիմադրողականությունը, ոգին կոտրելով՝  նա հասել է բաց գործելու  արտոնյալ վիճակին։ Տղա եք՝ պաշտպանվեք։ 
Ինչպե՞ս է փոքրացել ու անհետացման  առաջ կանգնել մեր պետությունը։ Փոքրիկ քայլերով։ Ներսում ամեն ինչ կազմալուծվել է, հետո անցել է սահմաններին, տարածքներին։  Ծայրերից խուզելով գալիս է։ Չի էլ կարող չանել։ Իր աշխատանքն է, մկրատը տվել են ձեռքը ու ասել՝ խուզի այս երկիրը։ Ինքն էլ ծայրերից սկսել է խուզել, փեշերը կարճացնել, դիրքերը հանձնել։ Երևանում նստած՝ հանգիստ եք։ Մտածում եք՝ ձեզ չի հասնի։

Ի դեպ մի ժամանակ էլ Ստեփանակերտում էին հանգիստ նստած, սահմանները հանձնվում, իրենք հանգիստ նստած էին։   Ժամանակին Վազգեն Սագսյանն ասել է՝ « Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի խուզի»։ Այդ խոսքերով նա բարձրացրել է ժողովրդի իմունիտետը, մարդիկ կանգնել ու պահել են իրենց հողը, երկիրը։ Այս իշխանության արածը կարծես թե նորաձև կրթության նոտաներով ներսի լսարանի համար հայտարարություն է՝ էս երկիրը որբի գլուխ է՝ ոնց ուզենք, կխուզենք․․․ Արտաքին աշխարհին էլ հրավեր կա ուղղված՝ « Էս երկիրը որբի գլուխ է, ով ոնց  ուզի, երբ ուզի, թող  խուզի»։ Պարզ է, չէ՞, որ կաթիլ- կաթի՛լ է քարը ծակում, որ և ժողովրդի  համբերությունը չսպառվի, և՛ կուլտուրական ու  հանգիստ  գործ անի։ Եկեղեցու հետ էլ նույն կերպ է վարվում։ Ծայրից է սկսել, ոնց որ երկրի փեշերից է կտրում։ Սրբազաններին կալանավորում, ու մի քիչ շունչ է քաշում, դադար առնում, որ շատ մեծ ալիք չբարձրանա ու հանգիստ մոտենա կաթողիկոսին, Եկեղեցուն։ Հիշում եք, չէ՞, որ Ալիևն ասում էր՝ ես քայլելով եմ մտնելու Հայաստան։ Նույնը սպասվում է նաև վեհարանին, եթե դիմադրություն չլինի։ Նիկոլը փորձում է՝ տեսնի մեռա՞ծ ենք, թե շունչ կա բերաններումս․․․ Որ ըստ այդմ էլ իր անելիքը որոշի։ Եթե մեռած չեք՝ պաշտպանվեք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image