Վերլուծություն

«Շատ ծիծաղի վերջը լացն է»

«Շատ ծիծաղի վերջը լացն է»

Փաշինյանի ինքնիշխանության օրացույցը, կարծես, շատ պարզ տրամաբանություն ունի.
Ռուսաստանը հայկական ծաղիկների մուտքն արգելո՞ւմ է՝ ինքն ուրախ խրախճանքի մեջ է։ Կոնյակն ու գինին չեն ընդունո՞ւմ՝ գնում է Խուստուփ, ինքնիշխանության համար աղոթելու։ Մրգերն ու բանջարեղենն են արգելո՞ւմ՝ արձակուրդ է վերցնում, որ հանգիստ վայելի ինքնիշխանությունը։ Երեկ էլ հերթը հասավ կաթնամթերքին։ Էլ ինչո՞ւ տանը նստել։ Գնաց հումորային հաղորդման, որտեղ իրեն էին նմանակում, հետո էլ գոհունակությամբ գրեց. «Մի լավ ծիծաղեցինք»։

Իսկապես, կծիծաղես, բա ի՞նչ կանես։ Որովհետև ինքնիշխանությունը, ինչպես պարզվում է, հենց դա է. արտադրում ես, բայց արտահանել չես կարող։ Ապրանքդ պահեստում փչանում է, գյուղացին վնաս է կրում, գործարարը շուկա է կորցնում, բայց փոխարենը... ինքնիշխան ես։ Ժողովուրդը դեռ չի հասկացել, որ տնտեսությունը կարելի է հանգիստ քանդել՝ հանուն ինքնիշխանության։

Ավելին՝ իշխանությունն էլ իր բաժին ներդրումն է անում։ Ձեռնակություն է փավում, արտադրամաս, բիզնես է խլում, բացատրությունը նույնն է. «Առաջ ենք գնում»։

Հետո էլ, երբ հարցնում են՝ «Հիմա դու՞ ես ինքնիշխան, թե՞ պետությունը», ասում է՝ «ես եմ պետությունը»։
Ու երևի հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տնտեսական վատ լուր նրա համար հերթական առիթն է լավ տրամադրություն ունենալու։
Ծաղիկնե՞րը չեն մտնում շուկա՝ ոչինչ։
Կոնյա՞կը՝ ոչինչ։
Բանջարեղե՞նը՝ ոչինչ։
Հիմա էլ կաթնամթերքը։ Ինքն էլ մեզ նման մի վարչապետ է։ Թող կովը մտածի, թե իր կաթը որտեղ պիտի վաճառվի։ Իր գործը ծիծաղելն է, իսկ մնացածը՝ ինքնիշխանություն է։ 8 տարի ուրախ- զվարթ, մեր տառապանքների վրա ծիծաղելով՝ ապրում է։ Մարդիկ էլ զայրանում են ու հենց իր էջում գրում․ «Կծիծաղես, բա ի՞նչ կանես։ Հազարամյա Արցախը հարյուրամյա քոչվորին նվիրելը, 120.000 արցախցու դեգերումներն ու 5000 զոհը մարսելուց հետո քեզ ծիծաղել է մնում միայն», կամ «Ամբողջ հայ ազգը ու նամանավանդ Չարենցավանում մի անմեղ զոհ զինվորի ընտանիքը նույնպես, մի լավ ծիծաղեց հետդ ։ Դու էսօր պետքա այդ ընտանիքի կողքը լինեիր ու գլուխդ կախ խորհեիր, թե որտե՞ղ ես սխալվել»։

Ժողովրդական հայտնի ասացվածք կա՝ ․ «Շատ ծիծաղի վերջը լացն է», որը նախազգուշացնում է՝ չափից շատ և անհիմն ուրախությունն ու անհոգությունը կարող են հանգեցնել տխրության և դժբախտության։ Այնպես որ այդ անհոգ ծիծաղն արդեն վախենալու է թվում։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image