Ադրբեջանցի փորձագետները ժամանել են Երևան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրանք կմասնակցեն «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովին։
Համաժողովի օրակարգի համաձայն՝ մասնակցելու են ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։
Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ են։