Քաղաքականություն

Քլոսն ու իր տղան որոշել են գերակատարել պլանը

Քլոսն ու իր տղան որոշել են գերակատարել պլանը

Ժամեր անց` երեկոյան 20:00-ին ՔՊ-ն Հանրապետության հրապարակում նախընտրական ամփոփիչ հանրահավաքն է անցկացնելու: Մի քանի օր է ահազանգեր ենք ստանում տարբեր հիմնարկներից, ՀՀ մարզերից, որ պետական գերատեսչություններում եւ համայնքային ենթակայության ներքո գործող հիմնարկներում տեռորի մթնոլորտում պարտադրում են բոլորին ներկա գտնվել այդ հանրահավաքին: Հատկապես ջերմեռանդ են աշխատում մարզպետներն ու բժշկական կենտրոնների տնօրենները: Առավոտյան ահազանգ ունեինք Տաշիր ԲԿ-ից, որ անգամ սանիտարկա չի մնացել Կենտրոնում` բոլորին քշում են Երեւան: Ահազանգ ունեինք ողջ Լոռվա մարզից:

Քիչ առաջ էլ ահազանգ ստացանք Վայոց Ձորից` նախկին ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի «դրամապանակի» դերը կատարող, այժմ Փաշինյանի սրտի օլիգարխ դարձած Աշոտ Արսենյանը եւ նրա մարզպետ որդին որոշել են գերազանցել բոլորին` գերակատարել իրենց վրա դրված պլանը: Մեզ ասացին, որ Վայոց Ձորի հիվանդանոցների աշխատողներին, անգամ շտապօգնության մեքենաների վարորդներին են պարտադրել, որ գան Երեւան` ներկա լինեն հանրահավաքին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image