Սոցիալական

«Աղջկաս մայրանալու մոմենտով եմ խնդրում». կինը՝ Փաշինյանին

«Աղջկաս մայրանալու մոմենտով եմ խնդրում». կինը՝ Փաշինյանին

Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական շրջայցի ընթացքում քաղաքացիներից մեկը տարօրինակ խնդրանքով դիմեց նրան։

Կադրերում երևում է, որ մի կին մոտենում է Փաշինյանին և հուզված խնդրում միջամտություն՝ նշելով․ «Աղջկաս մայրանալու մոմենտով եմ մոտեցել»,֊ասաց նա։

Կնոջ խոսքից պարզ է դառնում, որ նա փորձում էր բարձրացնել առողջապահական խնդիր, հնարավոր է՝ կապված բժշկական աջակցություն ստանալու կամ բուժման կազմակերպման հետ։

Նկատենք, որ Փաշինյանը կարծես խուսափում է, նշում է, որ նախընտրական շրջան է, և կոնկրետ խոստումներ կամ անհատական օգնությունների վերաբերյալ հանձնառություններ չեն կարող արվել՝ առաջարկելով հարցը լուծել սահմանված ընթացակարգերով։
Տեսանյութում նաև հնչում է առողջապահության նախարարի անունը՝ Անահիտ Ավանեսյանի, ինչը ենթադրում է, որ խնդիրը կարող է առնչվել առողջապահական համակարգին կամ նախարարության լիազորություններին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image