Մոսկվան սահմանել է օրական առավելագույն ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Կեսօրին սնդիկի սյունը բարձրացել է մինչև +30 աստիճանի։
Այս մասին հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
Նրա խոսքով, այս ամսաթվի նախորդ ռեկորդը պահպանվել է 19-րդ դարի վերջից։ Տիշկովեցը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով ժամը 15:00-ին) Մոսկվայի գլխավոր օդերևութաբանական կայանում սնդիկի սյունը բարձրացել է մինչև + 30 աստիճանի։
Նա նշել է, որ նախորդ օրական առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը, որը պահպանվել էր 129 տարի, գերազանցվել է։