«Հրապարակի» հետ զրույցում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել էր, որ ԲԴԽ-ի ուղիղ գործառույթն է՝ պաշտպանել եւ պահպանել դատական իշխանության անկախությունը բոլոր տեսակի հարձակումներից, անկախ նրանից, թե ում կողմից է, եթե նույնիսկ փաստաբաններն են հարձակվում դատական իշխանության վրա, կամ ինչ-որ վտանգ է սպառնում։ Նա հավելել էր, որ այստեղ խնդիրն այն չէ, որ ԲԴԽ-ն պաշտպանում է դատավորին, խնդիրն այն է, որ այս դեպքում «միակողմանի է այդ պաշտպանությունը` երբ իշխանությունն է հարձակվում, չեն պաշտպանում, երբ վարչապետն ասում է՝ դատական իշխանությունը լեգիտիմ չէ, ոչ ոք ձայն չի հանում, բայց փաստաբաններին թիրախավորում են, փորձում են լռեցնել, որպեսզի չթիրախավորվեն այն դատավորները, կամ այդ դատական ակտերը քննադատության առարկա չդառնան»։ Ռ.Վարդազարյանի այս դիտարկումը խնդրեցինք մեկնաբանել ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին․ «Արդեն երկու օր է տարբեր լրատվամիջոցներով պարոն Վարդազարյանը հնչեցնում է այն միտքը, որ Դատական իշխանության օրը գործադիրի ղեկավարի կողմից դատական իշխանությունը համարվել է ոչ լեգիտիմ ու ԲԴԽ նախագահը դրան չի պատասխանել։ Խնդրում եմ նորից դիտել 2026 թվականի հունվարի 12–ին Դատական իշխամության օրվան նվիրված միջոցառման տեսագրության պանելային քննարկման հատվածը, որտեղ էլ, ըստ Ռուբեն Վարդազարյանի, հնչել է լեգիտիմությանը վերաբերող նախադասություն։ Դատական իշխանության լեգիտիմությունը պանելային քննարկման մասնակիցներից որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել»։ Հիշեցնենք, որ քննարկումը վարել է ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, պանելային քննարկմանը մասնակցել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։
Իրավունք
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯